• Արևմտյան Հայաստանից - "Կյանքի խոսքեր (գրական)".3gp

  • Feb 3 2023
  • Length: 17 mins
  • Podcast

Արևմտյան Հայաստանից - "Կյանքի խոսքեր (գրական)".3gp

  • Summary

  • Günbatar Ermenistandan - "Durmuş sözleri (edebi)".3gp / Armenian West -"Words of Life (Literary)".3gp1 Corinthians 13 - Armenian Bible 1 Եթէ խօսիմ մարդոց եւ հրեշտակներուն լեզուները՝ բայց սէր չունենամ, ես հնչող պղինձի պէս կ՚ըլլամ, կամ ղօղանջող ծնծղայի պէս: 2 Ու եթէ ունենամ մարգարէութեան պարգեւը, հասկնամ բոլոր խորհուրդները եւ ամբողջ գիտութիւնը, ու եթէ ունենամ ամբողջ հաւատքը՝ որ կարենամ լեռներ տեղափոխել, բայց սէր չունենամ, ես ոչինչ եմ: 3 Եւ եթէ սնուցանեմ աղքատները՝ իմ ամբողջ ինչքովս, ու մարմինս այրուելու ընծայեմ, բայց սէր չունենամ, ես օգուտ մը չեմ ունենար: 4 Սէրը համբերատար է, քաղցր է. սէրը չի նախանձիր. սէրը չի գոռոզանար, չի հպարտանար. 5 անվայել վարմունք չ՚ունենար, իրենը չի փնտռեր, չի գրգռուիր, չարութիւն չի մտածեր. 6 անիրաւութեան համար չ՚ուրախանար, հապա ճշմարտութեան ուրախակից կ՚ըլլայ. 7 ամէն բանի կը հանդուրժէ, ամէն բանի կը հաւատայ, ամէն բանի կը յուսայ, ամէն բանի կը տոկայ: 8 Սէրը բնա՛ւ չ՚իյնար. բայց եթէ մարգարէութիւններ ըլլան՝ պիտի ոչնչանան, եթէ լեզուներ՝ պիտի դադրին, եթէ գիտութիւն՝ պիտի ոչնչանայ: 9 Արդարեւ հիմա մասա՛մբ գիտենք ու մասա՛մբ կը մարգարէանանք. 10 բայց երբ կատարեալը գայ, մասնակին պիտի ոչնչանայ: 11 Երբ մանուկ էի, մանուկի պէս կը խօսէի, մանուկի պէս կը մտածէի, մանուկի կարծիք ունէի. բայց երբ այր մարդ եղայ, մանկական բաները մէկ կողմ դրի: 12 Հիմա կը տեսնենք հայելիի մը մէջէն՝ աղօտ կերպով, բայց այն ատեն՝ պիտի տեսնենք երես առ երես: Հիմա ես մասա՛մբ կը ճանչնամ, բայց այն ատեն պիտի ճանչնամ այնպէս՝ ինչպէս ես ճանչցուած եմ: 13 Իսկ հիմա սա՛ երեքը կը մնան՝ հաւատքը, յոյսը, սէրը. բայց սէ՛րն է ասոնց մեծագոյնը:
    Show more Show less
activate_Holiday_promo_in_buybox_DT_T2

What listeners say about Արևմտյան Հայաստանից - "Կյանքի խոսքեր (գրական)".3gp

Average customer ratings

Reviews - Please select the tabs below to change the source of reviews.